Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «ուշադրության կենտրոնում է պահում» ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևին հայրենիք վերադարձնելու հարցը:
Այս մասին ինչպես գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը» հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների ու հարկադրված վերաբնակների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը:
«Նախագահը մշտապես զբաղվում է այս հարցով: Ես բացարձակ համոզված եմ, որ Ռամիլ Սաֆարովին երկիր վերադարձրած նախագահը նրանց ևս կազատի»,- լրագրողներին հայտարարել է Ա. Հասանովը:
Ա. Հասանովի խոսքերով` ադրբեջանցի դիվերասանտների հարցով կառավարության անունից պաշտոնական նամակ է ուղղարկվել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ու Եվրոպայի խորհրդին, ԵՄ-ին, ԵԱՀԿ նախագահին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ու փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարին:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման: