ԱԺ վերընտրված նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ամենահարուստ ու ազդեցիկ օլիգարխներից մեկն է, որն ավելի ճիշտ է հասկացել հայաստանյան բիզնեսի առանձնահատկություններն ու դրանց համատեքստում արել իր հաշվարկները: Ի տարբերություն գավառական բիզնեսի կանոններով գործող մի շարք օլիգարխների՝ Հ. Աբրահամյանը ո՛չ հրապարակային հայտարարություններ է անում իր բիզնես չունենալու մասին, ո՛չ էլ շտապում է ,օտարելե ունեցվածքը. նա արհամարհում է ցանկացած օրենք ու էթիկայի հանձնաժողով, երբեք բացատրություններ չի տալիս, չի արդարանում…
Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանը սկսեց նոր քայլեր ձեռնարկել իր բիզնեսի ընդարձակման համար: Այսպես՝ հայրենի Արտաշատի քաղաքային զբոսայգու մի հսկա տարածք սեփականաշնորհելով` նա այժմ կառուցում է իր տեսակի մեջ եզակի հիպերմարկետ, որի նմանը չի լինելու անգամ Երեւանում:
Վերջերս նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած մեկ տարում գյուղամթերքի իրացումից 40 մլն դրամի եկամուտ է ստացել: Մենք խորապես համոզված ենք, որ անհնար է մեր երկրում մի անպաշտոն կամ էլ առանց հովանավորության գործող ֆերմեր գտնել, որը գյուղամթերքի իրացումից այսքան շահույթ ստացած լինի:
2012-ի մարտի 1-ի դրությամբ Աբրահամյանի բանկային հաշիվներին եղել է 2 մլն 50 հազար դոլար եւ 290 մլն դրամ: 2007-ին բանկում ունեցել է 55 մլն դրամ եւ 1 մլն 830 հազար դոլար: Հ. Աբրահամյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք` բնակարաններ Երեւանի Թումանյան, Շմիդտի եւ Տերյան փողոցներում՝ համապատասխանաբար 276, 146 եւ 260 քմ մակերեսներով, ու մեկ ավտոտնակ Տերյան փողոցում: Թումանյան փողոցում գտնվող բնակարանը նախկինում ունեցել է 18 քմ մակերես: Աբրահամյանը նախկինում հայտարարագրել էր նաեւ 53 հա հող, որն այժմ նրա հայտարարագրում բացակայում է: Իր հայտարարագրում Աբրահամյանը երբեք չի նշում որդու` Արգամի անունով գրանցված սեփականությունը, իր փայաբաժինները գինի եւ պահածոներ արտադրող ձեռնարկություններում, Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած համատեղ բիզնեսները… Ունեցվածքի մասին հայտարարագրում Աբրահամյանը ,մոռացելե է նշել, որ Երեւանի Հանրապետության փողոցում` Վերնիսաժի հարեւանությամբ, նրան է պատկանում բազմաբնակարան երկու շենք: Աբրահամյանը՝ որպես տանիք, իր լուրջ մասնակցությունն է ունենում մայրաքաղաքում օրեցօր շատացող ,էլիտար շինարարությանըե, ուստի այս ընթացքում հասցրել է տեր դառնալ Երեւանում նոր կառուցվող շենքերի 30-40 բնակարանների:
Աբրահամյանի ուշադրությունից չի վրիպել նաեւ ,Հաղթանակե զբոսայգուն կից տարածքը, որտեղ էլ շուրջ 2.500 քմ-անոց սեփական եռահարկ տուն է կառուցել` ԱԺ շենքի նմանությամբ: Հիշատակենք նաեւ այն, որ Աբրահամյանը Ծաղկաձորում 5 հեկտար հող եւ մի հսկայական ամառանոց ունի…
Նա ժամանակին Արաքս գետի երեք ավազահանք խլեց տերերից: Իսկ հիմա պարզապես թվարկենք միայն Արարատի մարզում նրա ունեցած բիզնեսները. ,Արտաշատ-Վինկոնե գինու գործարանը, Արտաշատի տրիկոտաժի եւ մեխանիկական գործարանները, Շահումյան գյուղում գտնվող Արտաշատի շարժական մեքենայացված շարասյունը, Շահումյանում գտնվող 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի կենցաղսպասարկման կոմբինատը, Արտաշատի ,Սիրիուսե գործարանը, նախկին զինվորական գործարանը, որը հետագայում վերածվեց շուկայի եւ հիմա ամբողջապես թալանվել է, Մխչյանում գտնվող ATK-ն, ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման շենքը, որը հետո դարձավ խաղատուն, ,Արտաշատե գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը` 1 հեկտար հողատարածքով, Նարեկ, Քաղցրաշեն գյուղերի տարածքում շուրջ 200 հեկտար հողակտոր, Արարատի մարզից մինչեւ Սյունիքի մարզը ներառյալ` CO գազի տեխզննությունը, Արտաշատի շրջանում գործող 6 գազալցակայաններ եւ բազմաթիվ շարժական գազալցակայաններ, Արտաշատի հյուրանոցն ու ռեստորանը:
Վերջերս Հ. Աբրահամյանը հայտարարել էր, թե իր ունեցվածքի 90 տոկոսը պատրաստ է նվիրաբերել: Չգիտենք` նվիրաբերել է, թե ոչ, բայց նվիրաբերելու դեպքում Հայաստանի բյուջեն հաստատ մոտ 40 տոկոսի աճ կունենար…
Հովիկ Աբրահամյանի կենսագրության կրիմինալ էջերի առնչությամբ հիշեցնենք, որ մայիսի 28-ին Բելգիայի իշխանություններին է հանձնվել Աբրահամյանից տուժած չորրորդ ընտանիքը: Նրանք Գազի Հովոյին` ,Հայռուսգազարդե-ի Արարատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանին պատկանող ընկերություններում էին աշխատում: Հիշեցնենք` Գազի Հովոն Աբրահամյանի երբեմնի մերձավորն էր, բայց նրանց միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Հովհաննես Ղազարյանը դարձավ թշնամի:
Իհարկե, Գազի Հովոյի պատմությունը միակը չէ: Կարելի է մի հսկա ցանկ ներկայացնել, մասնավորաբար հիշատակել Աբրահամյանի որդի Արգամի եւ եղբայր Ջոնիկի զավակների հետ առնչվող բազմաթիվ փաստեր, նաեւ հենց Աբրահամյանին աղերսվող կրիմինալ պատմություններ: Այս ամենից հետո ուզում ենք մի ընդհանրացում անել. մենք չենք զարմանում, որ երկրում թափ է հավաքում ամենաթողությունը, որ Նեմեց Ռուբոյի “ախրանանե ծեծի է ենթարկում բժիշկների”որ մի շարք օլիգարխներ դիմում են ամեն տեսակի ապօրինությունների. երբ իշխանության գլխին կնքահայր է կանգնած, ամեն ինչ սպասելի է:
Հ. Գ. Հանուն ճշմարտության նշենք, որ Երբ Հ. Աբրահամյանը վերադարձավ խորհրդարան, աշխատակազմի մեծ մասը չափազանց ուրախ էր, քանի որ աշխատակիցներին Արգամիչը “լավ աչքով էր նայում”, բայց երբ իմացան, որ նա իր տխրահռչակ թիմակիցներին էլ է ԱԺ բերելու, այսօր այդ շենքում սուգ է: Անհասկանալի նկրտումներով երիտասարդներն ու նախկին երիտասարդ կանայք (փոփոխված կարգավիճակներով) ուղղակի հաշվեհարդար են սկսել՝ տարաբնույթ չարախոսություններով փորձելով դավեր նյութել տարբեր աշխատակիցների դեմ: