
Հունիսի 28-ին, ժամը 23.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Լեոյի փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Տ. Դանիելյանը Հանրային հետուստաընկերության “Առաջին լրատվական” (նախկին ,Հայլուրե) հաղորդման թղթակից է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վրաերթ կատարած և վրաերթի վայրից փախուստի դիմած վարորդին:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով Տ. Դանիելյանը դարձել բրիտանական BBC լրատվական գործակալության հայատանյան թղթակից: