Այսօր հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ Եռաբլուր այցելեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով իր ելույթում ասաց, որ կորած զինվորների հայտնաբերևման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
Զինվորականները Կորած զինվորի հուշարձանին ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին,որից հետո Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրապետական հանձնաժողովի կազմով և հասարակայնության լայն ընդգրկմամբ անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված միջոցառումներ են անցկացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության բոլոր մարզերում:
“Տարեցտարի այդ միջոցառումներն ավելի են ընդլայնվում, քանի որ հանձնաժողովի անդմաները ոչ միայն ներպետական կառույցներն են ներկայացնում, այլև մեր շահերն են ներկայացնում”,– ասաց նա:
ՀՀ անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանն էլ նշեց, որ հանձնաժողովին կցված օպերատիվ աշխատանքային խումբը անհայտ կորածների մասին տեղեկություններ ստանալու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է կատարում։Աշխատում ենք հինգ հոգանոց ընտանիքի մասսայական գերեզմանների վերադարձման ուղղությամբ: Բավական արդյունավետ ենք համարում աշխատանքը նաեւ միջազգային կառույցների հետ”,- նշեց տիկին Առաքելյանը: