Երեկ՝ հունիսի 28-ին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մի շարք հրամաններ է ստորագրել:
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի տրամադրության տակ է վերցվել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Խաչատրյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը՝ ազատվելով Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը՝ ազատվելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը ազատվել է Ոստիկանության Ավանի բաժանմունքի պետի պաշտոնից՝ նշանակվելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետ մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վարուժ Շաշիկյանը ազատվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Ավանի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վահե Դանիելյանը նշանակվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ: