
Associated Press-ը հաղորդում է Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում մոլեգնում են մուսոնային անձրևները, ինչի հետևանքով 2084 գյուղ ջրի տակ է անցել. 27 մարդ է զոհվել:
Ստեղծված իրավիճակում իշխանությունները ստիպված են եղել 1 մլն-ից ավելի մարդ տարհանել ավելի ապահով վայրեր: Ջրհեղեների պատճառով հյուսիս-արևելյան հատվածում ժամանակավորապես խափանվել են հեռախոսային և երկաթուղային կապը: