Ինչպես ստեղծվեց Instagram-ը. հաջողության պատմություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական կայքերը դարձել են մարդկանց առօրյայի անբաժանելի մասը, իսկ դրանցից յուրաքանչյուրը ստեղծման հետաքրքիր պատմություն ունի: Այսօր Armlur.am-ը կներկայացնի, թե ինչպես է ստեղծվել Instagram-ը:

Ամեն ինչ սկսվեց Քևին Սիստրոյի հետաքրքրասիրությունից: Նա համալսարանն ավարտելուց հետո աշխատում էր Google ընկերությունում` որպես մարկետոլոգ: Սակայն նա հետաքրքրվում էր տեխնոլոգիաներով, ծրագրավորմամբ և երազում էր սեփական նախագծի մասին:

Սիստրոն որոշում է գրել մի խաղ և անունը դնել Burbn: Այդ նպատակն իրագործելու համար Քևինը սկսում է ներդրողներ փնտրել և ստանում է առաջին ֆինանսավորումը` 500 հազար դոլար: Նա թողնում է աշխատանքը Google-ում, որպես գործընկեր վերցնում է իր լավագույն ընկերոջը` Մայք Քրիգերին, և ընկերները սկսում են իրենց աշխատանքը: Խաղը նրանք որոշում են գործարկել iPhone-ի վրա, սակայն թույլտվություն չեն ստանում, քանի որ այն որակվում է որպես «ծանրաբեռնված ինտերֆեյսով» խաղ:

Նրանք  սկսում են պարզեցնել խաղը, և հասկանում են, որ դրանից մնացել է ընդամենը ծրագիր՝ ֆոտո նկարելու, նկարները խմբագրելու, տարածելու և մեկնաբանելու համար: Նրանք փոխում են խաղի անունը և կոչում Instagram:

2012թ-ի ապրիլին Facebook սոցիալական ցանցը հայտարարեց, որ պատրաստվում է ձեռք բերել Instagram մոբայլ ֆոտո-ծառայությունը: Հայտարարվեց նաև գործարքի գինը` մեկ միլիարդ դոլար: Սակայն արդյունքում այն վաճառվեց 715 միլիոնով:




Լրահոս