
Երեւանում, հունիսի 28-ին, ժամը 16.00-ին, “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի եւ Րաֆֆիի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա մի պատանու: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: