
Արաբական Միացյալ Էմիրություններում պատրաստել են 5.52 կմ երկարություն ունեցող ոսկյա շղթա: Շուտով այն կգրանցվի Գիննեսի ռեկորդների գրքում, հաղորդում է The National-ը:
Շղթայի քաշը գերազանցում է 256 կգ-ը, իսկ գինը կազմում է 6 մլն դոլար: Շղթայի պատրաստման վրա աշխատել են ավելի քան 100 մարդ: Դա տևել է 45 օր: Պատրաստման ընթացքում այն բազմիցս կոտրվել է:
1999 թ-ին ԱՄԷ-ում պատրաստվել էր ոսկյա շղթա, որի երկարությունը կազմում էր 4.28 կմ: