
Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 11-րդ կմ-ին, հունիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, “ՎԱԶ-21013” մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց հանդիպակաց ուղեմաս եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 8 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: