Երևանում կայացել է «օրենքով գողերի» ամենամեծ հավաքը. ադրբեջանցի «օրենքով գողին» զրկել են իր կոչումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանից ոչ հեռու կայացել է վերջին տարիների ամենախոշոր «օրենքով գողերի» հավաքը: Ի սկզբանե միջոցառումը պետք է կայանար Մոսկվայում, սակայն ռուս իրավապահները խոստացել են ձերբակալել դրա բոլոր մասնակիցներին: Արդյունքում արագ կարգով «օրենքով գողերը» ժամանել են Երևան:
Ինչպես Rosbalt.ru-ին հայտնել են իրավապահ մարմիններից, վերջին օրերին Երևանում մեկը մյուսի հետևից ժամանել են «օրենքով գողեր»: Այսպես` Հայաստանում նկատվել է Ռոբինզոն Արաբուլին, Գեորգիյ Ուգլավան (Տախի), Դավիթ Սեբիսկվերաձեն (Դաթո), Վաժա Բիգանիշվիլին, Ամիրան Սոպրոմաձեն (Սոպոտիան), Զախարիյ Կալաշովը (Շաքրո Մոլոդոյը) և այլք: Rosbalt.ru-ի աղբյուրների խոսքերով` ընդհանուր առմամբ Երևան են ժամանել ավելի քան 100 ազդեցիկ «օրենքով գողեր»: Սկզբում նրանք խորհրդակցություններ են անցկացրել առանձին-առանձին, իսկ հունվարի 6-ին հավաքվել են միասին:
Հավաքի մասնակիցները նախ սկսել են քննարկել 2008 թվականից սկսած մեծ թվով «օրենքով գողերի» հայտնվելը: Շաքրոյի կարծիքով` այս տարվանից «օրենքով գողի» կոչում շնորհելը իրականացվել է առանց անհրաժեշտ գործընթացներին հետևելու: Հավաքի ժամանակ որոշում է կայացվել, որ 2008 թվականից «օրենքով գողի» կոչում ստացածների տիտղոսը հարցականի տակ է դրվում:
Բացի այդ, հավաքի ժամանակ «օրենքով գողի» կոչումից են զրկել ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին (Ռովշան Լյանկորանսկիյ) ու Ջեմալ Միկելաձեին (Ջեմո):




Լրահոս