
Հունիսի 28-ին ժամը 22։12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Բաղաբերդ թաղամասին հարակից այգում այրվում է փայտե տնակ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։25-ին, մարվել՝ 22։28-ին։ Մասամբ այրվել է չօգտագործվող փայտե տնակը՝ 4 քմ մակերեսով։ Հաղորդում են ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունից: