Հայտնաբերվել է AirAsia ընկերության օդանավի պոչի հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կործանված AirAsia ընկերության օդանավի պոչի հատվածը գտել են Ճավա ծովում, հայտնում է Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական վարչության ղեկավար Հենրի Բամբանգ Սուլիստոն:

Նրա խոսքերով` ինդոնեզիացի ջրասույզները լուսանկարել են մի օբյետկ, որի վրա առկա գրությունը թույլ է տալիս պնդել, որ այն հանդիսանում է օդանավի բեկոր:

Հիշեցնենք` Սուրաբայայից Սինգապուր թռչող А320 աէրոբուսի հետ կապը կորել էր դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 2:17-ի սահմաններում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ օդանավում 162 մարդ է եղել, այդ թվում՝ 17 երեխա: Ուղևորների մեծ մասը ինդոնեզիացիներ, կորեացիներ, բրիտանացիներ, մալազիացիներ ու սինգապուրցիներ են: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ավստրալական AP-3C Orion օդանավը, որը որոնողական աշխատանքներ է իրականացնում Ճավա ծովում, հայտնաբերել է կասկածելի օբյեկտ կամ օբյեկտներ:




Լրահոս