
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը լիահույս է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին չի գերազանցի Անգլիայի առաջնությունում խփած գոլերի իր ռեկորդը: Տեղեկացնենք, որ Շիրերը Պրեմիեր լիգայում խփել է 260 գոլ, իսկ Ռունին՝ 181:
«Հուսով եմ, որ Ռունին չի գերազանցի իմ ռեկորդը, որով հպարտանում եմ: Բայց եթե Ռունին լավ մարզավիճակում լինի, դա կարող է տեղի ունենալ: Շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե մարզիչները նրան հատկապես որ դիրքը կտան: Նա դեռ ընդամենը 29 տարեկան է և դեռ կարող է գերազանցել ռեկորդս»,- ասել է Շիրերը: