
Նվազագույնը 11 մարդ է զոհվել Փարիզի 11-րդ շրջանում գտնվող Charlie Hebdo ռազմավարական պարբերականի գրասենյակում կրակոցների արդյունքում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով Le Parisien հրատարակչությանը:
Նախնական տվյալներով` դիմակավոր անհայտ անձինք կրակել են հրազենային զենքից: Հրատարակչության որոշ աշխատակիցներ թաքնվել են շենքի տանիքում:
«CharlieHebdo գրասենյակի վրա երկու դիմակավոր մարդիկ են հարձակվել: Թաքնվում ենք տանիքում»,- գրել է Թվիթթերի հրատարակչության աշխատակից Մարթին Բուդոն: