Ծխելուց կարելի է ազատվել մեկ ներարկումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան Վեյլա-Կոռնելի համալսարանի  գիտնականները հայտարարել են, որ Ծխելու վնասակար սովորությունից կարելի է ազատվել ընդամենը մեկ ներարկումով: Ուսումնասիրությունների արդյունքում նրանք պարզել են, որ հակամարմին արտադրող եւ նիկոտինի նկատմամբ ցանկությունը չեզոքացնող գեների ներմուծումն օրգանիզմ մոտ ժամանակներում  կօգնի ազատվել այդ սովորությունից միլիոնավոր մարդկանց։ Եթե հետազոտությունների վերջնական արդյունքները դրական լինեն, ապա պատվաստման կարող են ենթարկել նույնիսկ երեխաներին, որպեսզի նրանց մոտ որեւէ ցանկություն չլինի սկսել ծխել։ Մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ պատվաստումից հետո ուղեղում նիկոտինի մակարդակը իջել է 85%-ով, այժմ դեռ փորձեր են ընթանում մկների վրա։ Մարդկանց մասնակցությամբ հետազոտություները կսկսվեն 2 տարի հետո։




Լրահոս