Ադրբեջանցիների ընտանիքն ուղևորվել է Սիրիա՝ միանալու «Իսլամական պետությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում բնակվող ադրբեջանցիների ընտանիքն ուղևորվել է Սիրիա, որպեսզի միանա «Իսլամական պետությանը»: Ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն՝ այս մասին հայտնել է դեկտմեբերի 31-ին ահետացած Ադրբեջանի քաղաքացի Տյուրկյան Հուսեյնովայի հորեղբայրը:
Նրա խոսքերքով` 1993 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնովա Տյուրկյան Ֆարհադ գըզըն ամուսնու հետ` ՌԴ քաղաքացի Հաջիմուրադ Համիդովի ու մեկամյա դստեր Սաֆիա Համիդովայի հետ տանից դուրս է եկել 2014 թ դեկտեմբերի 31-ին և այլևս չեն վերադարձել:
Հուսեյնովը նաև հայտնել է, որ վերջին անգամ նրանք հաղորդակցվել են ծնողների հետ հունվարի 1-ին՝ skype-ով:
«Նրանք ասել են, որ ուղևորվում են Սիրիա, որպեսզի միանան ԻՊ-ին: Նրանք խոստացել են զանգահարել հաջորդ օրը, սակայն դրանից հետո ոչ մի անգամ չեն զանգել ու համացանց չեն մտել: Մենք վախենում ենք, որ նրանք Թուրքիայով անցել են Սիրիա, որպեսզի միանան ԻՊ-ին»:




Լրահոս