
Կատալոնական «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը հավանական է համարել, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին լավ առաջարկի դեպքում կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Կարծում եմ, որ Մեսսին դեռ երջանիկ է «Բարսելոնա»-ի կազմում: Բայց հիմա նա, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը, եթե լավ առաջարկ ստանա: Այնպես որ, հնարավոր է՝ «Բարսելոնա»-ում Մեսսիի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին»,- ասել է Սուարեսը: