ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատպարտել է այսօր՝ հունվարի 7-ին, Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։
«Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին:
Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»,- Էդվարդ Նալբանդյանի խոսքերն է փոխանցում ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: