«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ չի հիշում, թե ում օգտին է քվեարկել 2014 թ. «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում.
«Իմ ձայնը «Ոսկե գնդակ»-ի համար պայքարո՞ւմ: Սպասե՛ք, գրողը տանի, ես լրիվ մոռացել եմ: Ես չորս ամիս առաջ եմ քվեարկել: Ընդհանրապես պատկերացում էլ չունեմ»,- ասել է Իտալիայի հավաքականի 36-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 2014 թ. լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և «Բավարիա»-ի դարպասպաահ Մանուել Նոյերը: