Ռուսաստանում 70%-ով կրճատվել է ներգաղթյալների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի առաջին օրերին Ռուսաստան մուտք գործած ներգաղթյալների թիվը 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատած նվազել է 70%-ով, «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում նշել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիյը:

Կրճատվել է ինչպես ՌԴ մուտք գործող, այնպես էլ այնտեղից մեկնող օտարերկրյա քաղաքացիների թիվը, հատկապես նկատելի է Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների թվի կրճատումը: «Հնարավոր է սա կապված է ցածր որակավորում պահանջող աշխատատեղեր գտնելու բարդությունների հետ»,- ենթադրում է Կոնստանտին Ռոմոդանովսկիյը:

Սակայն, ինչպես նշել են ԴՄԾ-ից, նկատելիորեն մեծացել է Մոլդովայից ու Ուկրաինայից ներգաղթյալների թիվը:




Լրահոս