Օրերս Հայաստանում անցկացված գողական հավաքը տվել է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ, գրում է Prime Crime գործակալությունը: Իր հակամարտող եղբայրներին հաշտեցնելու «օրենքով գող» Զախարի Կալաշովի` Շաքրոյի առաջին փորձը ձախողվել է: Որևէ վճռորոշ որոշում չի ընդունվել քանի, որ շատ «օրենքով գողեր», առանց որոնց ներկայության մնացածների հայտնվելը հավաքին իմաստ չուներ, տարբեր պատճառներով չէին կարողացել ներկայանալ:
Ականավոր «թուրք» մեգրելներից եկել էր միայն Գիա Ելերջիան: Այդ կլանի ոչ պաշտոնական առաջնորդ Մերաբ Մզարելուան և նրա անբաժան ուղեկից Ռոլանդ Շլյապան, ինչպես նաև նրանց շրջապատի մի շարք գողեր, մնացել են ճանապարհի հենց սկզբին: Նրանց ներկայությամբ հավաքը չեն պատվել նաև «դեդ հասանական» կլանում բարձրաստիճան մոսկովյան թբիլիսցիներ Ռոբինզոնը, Պաատա Մալենկին և Գիա Դլիննին:
Վերջինը Հայաստանը լքել և ձեռնունայն Մոսկվա են վերադարձել Շաքրոն, Շիշկանն ու Միրիչը: Կայքը նշում է, որ ծեծկռտուք է եղել Դաթո Կուվալդայի և Գուրամ Կվեժոի միջև, ով ինչ-որ բազմազանություն է մտցրել հավաքում: Գործակալության տվյալներով՝ Դաթոն առաջինն է ցույց տվել «մկանների ուժը»՝ հարվածելով Գուրամին` ի պատասխան նրա կողմից ստացած վիրավորանքի: Ներկա գտնվող «գողերն» անմիջապես բաժանել են նրանց:
Երևանյան «սխոդկայի» միակ դրական արդյունքը այն է, որ տարբեր գողական ընտանիքների միավորման շուրջ աշխատանքները կշարունակվեն: Հավանաբար շուտով գողերը կրկին կհավաքվեն ինչ-որ խաղաղ վայրում և նախևառաջ կհոգան անհրաժեշտ մարդկանց ներկայությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում կայացել է վերջին տարիների ամենախոշոր հավաքը: Հավաքի ժամանակ «օրենքով գողի» կոչումից են զրկել ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին (Ռովշան Լյանկորանսկիյ) ու Ջեմալ Միկելաձեին (Ջեմո):