ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ուժեղ բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը:
Գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան, Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքում ձնախառը բուք է: Տեսանելիությունը գրեթե բացակայում է: Քեթիի լեռնանցքում, Գավառ-Մարտունի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքի, Բաղրամյանի, Թալինի,Սևանի տարածաշրջանում բուք է, Գյումրիում, Մեղրիում՝ քամի:
Կապանում, Մեղրիում, Ճամբարակում, Սևանում, Եղվարդում, Կոտայքի մարզում, Հրազդանում, Արմավիրի մարզում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Արագածում, Վանաձորում, Մարալիկում, Թալինում, Արթիկում, Աշոցքում, Դիլիջանում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: