
Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել է երկու եղբայրների լուսանկարները, ովքեր մեղադրվում են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա ահաբեկչական հարձակում կատարելու մեջ:
Երեկ առավոտյան 3 չարագործներ ներխուժել են շենք, որտեղ տեղակայված է եղել Charlie Hebdo-ի խմբագրատունը, ու կրակ են բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ: Ահաբեկիչներին հաջողվել է մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմել: Ահաբեկչության զոհ է դարձել 12 մարդ, ևս 11 մարդ վիրավորվել է: