
Այսօր առավոտյան պայթյուն է գրանցվել Ֆրանսիայի արևելքում գտնվող Վիլֆրանշ-սյուր-Սոն քաղաքի մզկիթից ոչ հեռու գտնվող ռեստորանում, տուժածներ չկան, փոխանցում է Ֆրանս Փրեսս գործակալությունը` հղում կատարելով դատախազությանը:
Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 3 անհայտ անձինք կրակ էին բացել Փարիզի 11-րդ շրջանում տեղակայված Charlie Hebdo խմբագրատան շենքում մարդկանց ուղղությամբ: Ահաբեկիչներին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից մեքենաներով: Հարձակման զոհն է դարձել 12 մարդ, այդ թվում նաև հրատարակչության 4 նկարիչները, 2 ոսիկան, France Inter ռադիոկայանի վերլուծաբանը: Եվս 11 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: