Կաշառք Զվարթնոց օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ 02.40-ին “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երևան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս, հաշվառում անցնելու ընթացքում հաշվառման աշխատակիցը իրենց 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել և ստացել է 15.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ աշխատակիցը “Զվարթնոց” օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ, 1983 թ. ծնված Արմենակ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել: Ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: 
Տեղեկացանք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից




Լրահոս