Մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի (Հարսնաքարի դիմաց)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Պահանջում ենք պատժել “Հարսնաքարում” տեղի ունեցածի բոլոր մեղավորներին” ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։
Մոմավառությունը նախատեսված է Հունիսի 30-ին, ժամը 21:00-ին՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ,Հարսնաքարե ռեստորանային համալիրի դիմաց (Ավան վարչական շրջան)։
Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին “Մուրացան” զինվորական հոսպիտալ։




Լրահոս