
Վրաստանի Նինոցմինդա քաղաքում ցրտահարությունից մահացել է 54-ամյա Վազգեն Գինոսյանը: Այս մասին հայտնում է վրացական «Փիրվելի ռադիո» ռադիոկայանը:
Վազգեն Գինոսյանի անհետացման մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները, փրկարարները վերջինիս փնտրել են մի քանի ժամ շարունակ:
Տղամարդու դին հայտնաբերել են Նինոցմինդա-Ախլքալաքի ճանապարհի հատվածում:
Մահացածի ընտանիքի անդամները ենթադրում են, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել հունվարի 6-ին, երբ քաղաքում ուժեղ փոթորիկ է գրանցվել: