
Հիմա մենք ապրում ենք ջունգլիների օրենքներով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա այս ամենի պատճառը հասարակության մեջ տարրական էթիկայի բացակայությունն է: “Խոսքը միայն պաշտոնյաների մասին չէ, հասարակության տարրական էթիկայի, շփվելու, մարդկային բաների մասին է, որն իսպառ վերացել է այս հասարակությունից: Շատ լավ է, որ շախմատը մտցրին դպրոց, բայց դպրոցում առանձին առարկա պետք է լինի՝ էլեմենտար էթիկա ու ամեն վայրկյան դա երեխաների մեջ մտցնել”,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ միայն որոշ պաշտոնյաներ պետք ունենան անձնական թինազոր՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը: “Մնացած բոլորը պոնտեր են, ինչպես, ասենք, սիրուն հեռախոսը: Ի՞նչ է նշանակում “ախռանա”, ի՞նչ կենդանություն է, ումի՞ց են վախենում, իրենց ընտրած ժողովրդի՞ց: Նույն ազգն ենք, բայց Ղարաբաղում չեմ տեսել որևիցե մեկը մի հատ նմուշի համար “ախրաննիկ”, “բուլտերիեր” ես չեմ նկատել: Ու էդ մարդիկ ամենավտանգված տեղում են ապրում”: