Քաթարի առաջատար «Ալ-Արաբ» թերթի գլխավոր խմբագիր Աբդալլահ Բեն Համադ ալ-Ազբան մտավախություն ունի, որ Փարիզի Charlie Hebdo շաբաթաթերթի գրասենյակում իրականացրած ահաբեկչությունը կարող է պատճառ դառնալ Լիբիա Ֆրանսիայի ռազմական ներխուժման համար:
Չորեքշաբթի առավոտյան 3 անհայտ անձինքն կրակ են բացել Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի շենքում, արդյունքում 12 մարդ զոհվել է, այդ թվում նաև 8 լրագրող ու 2 ոստիկան:
«Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիան ցանկանում է ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով ներխուժել Լիբիա, այն բանից հետո ինչ հենց այդ նույն պատրվակով Փարիզն օկուպացրեց Մալին»,- գրել է «Ալ-Արաբի» գլխավոր խմբագիրը իր Թվիթթերի միկրոբլոգում:
Նա նաև կարծում է, որ մահմեդականները չպետք է ներողություն խնդրեն այդ հանցագործության համար, քանի որ այստեղ խոսքը գնում է ոչ թե կրոնի, այլ առանձին մարդկանց հանցագործության մասին:
Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով կներխուժի Լիբիա. «Ալ-Արաբ» թերթի գլխավոր խմբագիր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ