
Այսօր ՀՀ նախագահի ծննդյան օրն է։ Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահվան ու Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձին՝ Հայկական բանակի պահեստային սպա, կապիտան, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը Facebook-ի իր էջում գրել է.
“ՀՀ Նախագահի ծննդյան օրը ժողովուրդը պատրաստվում է Հանցաքարի մոտ նշել մոմավառությամբ …
Փաստորեն, երկրում ձևավորված այս գազանային մտակեցվածքի արդյունքում առաջացած թողտվությունը անմիջականորեն հարվածեց նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ գլխի 49-րդ հոդվածի առաջին պարբերությանը (ԳԼՈՒԽ 3` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ, Հոդված 49` Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:)
Շատ խորհրդանշական է …”։
Այնուհետև Արթուր Եղիազարյանը մեջբերել է Գարեգին Նժդեհի խոսքերը. “Մարդկային ազգը տառապել է եւ կը տառապի իր տականքների երեսից:
Իրենց տականքները – ահա՛ ազգերի իրական թշնամին:
Իրենց տականքները – ահա՛ ազգերի գոյութիւնը յաճախ եւ յաճախ դժոխքի վերածող ամենազօրեղ ազդակը”։