Այսօր՝ հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, ժամը 08.00-ի սահմաններում Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 25-ամյա Արտակ Մովսիսյանը, վարելով “ՎԱԶ 2109” մակնիշի 24 ՏԼ 985 համարանիշի ավտոմեքենան, Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Բաղրամյան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին, որի հետևանքով վարորդը և ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ Խաչիկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդը և ուղևորը եղբայրներ են:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի