Կոտրել է համագյուղացու քիթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 29-ին, ժամը 14.15-ին,  հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ,քթոսկրի կոտրվածք` քթային արյունահոսությամբե ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ձյունաշող գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Կամո Թ.-ն, որը  մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 08.00-ի սահմաններում, հիշյալ գյուղի հարակից հանդամասում, վիճաբանության ժամանակ Կամո Թ.-ին բռունցքով հարվածել և վնասվածք պատճառել է համագյուղացի, 1984 թ. ծնված Արտյոմ Բ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Կամո Թ.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս