
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ցավակցություն է հայտնել Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին:
“ՀՀ առողջապահության նախարարությունում խորին վշտով տեղեկացանք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում գիտակցության չգալով մահացել է ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանը”,-ասված է հաղորդագրության մեջ: