Բախումներ Հարսնաքարի մոտ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժամը 9-ին նախատեսված էր “Պահանջում ենք փակել Հարսնաքար ռեստորանը և նրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին զրկել ԱԺ պատգամավորության մանդատից” խմբի կազմակերպած մոմավառության արարողությունը` ի հիշատակ հունիսի 17-ին “Հարսնաքարում” դաժանաբար ծեծված եւ դրա արդյունքում երեկ հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի:
Ընթացքում ցույցի վերածված մոմավառության մասնակիցները ցանկացել են մտնել ռեստորանի շենքի տարածք, ինչին ընդդիմացել են “Հարսնաքարում” տեղի ունեցող հարսանիքի մասնակիցները, որոնք դուրս են եկել եւ վիճաբանության մեջ են մտել ակտիվիստների հետ` “մի հարամեք մեր հարսանքիը” ասելով:
Ցուցարարների դեմ են դուրս եկել կարմիր բերետավորներ եւ ոստիկաններ: Տարածքում են նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
Հավաքվածները, համաձայնության գալով, որոշեցին այսօր ավարտել ակցիան և վաղը ժամը 13.00-ին հավաքվել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Չնայած հավաքվածների մեծ մասը հեռացան, այնուամենայնիվ որոշ մարդիկ դեռ շարունակում են կանգնած մնալ այստեղ:Այս պահին անջատվել են ինչպես “Հարսնաքարի” ներսի, այնպես էլ դրսի բոլոր լույսերը եւ մթության մեջ բախումներ են տեղի ունենում:




Լրահոս