
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ատլետիկոյից» կրած պարտությունը (0։2):
«Այդ պարտությունն անարդար էր: Պատասխան խաղն այլ է լինելու. այն կլինի արդեն մեր մարզադաշտում:
«Ատլետիկոն» միայն երկար փոխանցումներով էր խաղում: Նրանք կեղտոտ խաղ էին ցուցադրում։
Տեսնենք, թե ինչ կասի մեզ մարզիչը նման ֆուտբոլին դիմակայելու մասին։
Մենք երկու խաղ անընդմեջ պարտվել ենք եւ իրավունք չունենք զիջել «Բերնաբեուում»։ Մենք պետք է ուղղենք մեր սխալները»,- Մարսելոյի խոսքերն է մեջբերում AS-ը: