
Երեկ Բելգիայի մայրաքաղաքում Եվրահանձնաժողովը հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է Ուկրաինային հավելյալ 1.8 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնություն հատկացնել:
ТАСС գործակալությունը հայտնում է, որ նոր ծրագիրը, որը պետք է հաստատեն Եվրախորհրդարնն ու ԵՄ Խորհուրդը, նախատեսված է աջակցելու Ուկրաինային` տնտեսական և ֆինանսական խնդիրների հաղթահարման գործում:
Հինգշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը ժամանել է Ուկրաինա և անցել աշխատանքի: