3.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին, ժամը 02.18-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.39-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության` 41.280 և արևելյան երկայնության` 43.660: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Բավրա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:




Լրահոս