
Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում:
Այսպես, նշված ժամակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են պահպանել շուրջօրյա զգոնություն և աչալրջություն` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն