Ֆուտբոլի Ռումինայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիան Մուտուն որոշել է ավարտել կարիերան: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ 36-ամյա ֆուտբոլիստը վերադառնալու է իտալական «Ֆիորենտինա», սակայն նա չի կարողացել հաջող փորձաշրջան անցնել իր նախկին թիմում:
Մուտուի վերջին ակումբը եղել է ռումինական «Պետրորուլ»-ը, որին նա միացել էր 2014-ին: Ռումինացին խաղացել է մի շարք ակումբներում, այդ թվում՝ Լոնդոնի «Չելսի»-ում, Թուրինի «Յուվենտուս»-ում, միլանյան «Ինտեր»-ում, «Պարմա»-ում եւ «Վերոնա»-ում: