
Հունվարի 9-ին, ժամը 03.30-ին, Երևանի Իոսիֆյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել գազատար խողովակի հենասյանը, հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: