Արևմտյան երկրներում «Ալ-Քաիդան» ծրագրավորում է հարձակումներ իրականացնել տրանսպորտային ենթակառուցվածքների ու տեսարժան վայրերի վրա: Բրիտանիայի MI5 հակահետախուզական ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերի կարծիքով` Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ իրականացնելու հավանականությունը մեծ է:
«Սիրիայում «Ալ-Քաիդայի» գլխավոր ահաբեկիչների մի մասը մասսայական զոհերով ահաբեկչություններ են ծրագրավորում Արևմտյան երկրներում: «Ալ-Քաիդան» ծրագարավորում է հարձակումներ տրանսպորտային ենթակառուցվածքների ու տեսարժան վայրերի վրա»,- հայտարարել է Փարքերը:
Նա նշել է, որ շուրջ 600 բրիտանացիներին մարտնչել կամ մարտնչում են Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների կողմից:
«Իսլամական պետությունը ահաբեկչություններ է ծրագարավորում Մեծ Բրիտանիայում` բռնությանը հրահրելու համար օգտագործելով սոցիալական մեդիան»,- ասել է Փարքերը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Փարիզում ահաբեկչություն էր տեղի ունեցել: 2 անհայտ անձինք ներխուժել են «Շարլի-Էդբո» երգիծական պարբերականի շենք: Ինչպես ասել են ահաբեկիչները, նրանք «վրժեխնդիր են եղել հանուն Մուհամմեդ մարգարեի»: Արդյունքում զոհվել է 12 մարդ, 20-ը` վիրավորվել, ևս 5-ի վիճակը կրիտական ծանր է: