Ֆրանսիայում փոխհրաձգության արդյունքում 2 մարդ է զոհվել, 20-ը` վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Le Parisien թերթը, Ֆրասնիայում գրանցված փոխհրաձգության արդյունքում զոհվել է 2 մարդ, 20-ը` վիրավորվել:

Փոխհրաձգությունը գրանցվել է Էնա ու Ուազա վարչությունների հարավում Charlie Hebdo հրատարակչության վրա հարձակում իրականացնելու մեջ կասկածյալների ձերբակալման ժամանակ:

Նաև նշվում է, որ Դամարտեն-ան-Գոել քաղաքում փոխհրաձգություն է գրանցվել: Ավելի ուշ երկու անհայտ անձինք Սենա ու Մարնա շրջանների մայրուղու վրա ոստիկանության հետ փոխհրաձգության մեջ են մտել, ինչպես նաև մարդկանց են պատանդ վերցրել, որոնց հստակ թիվը դեռևս անհայտ է:

«Ամենայն հավանականությամբ դա Կուաշի եղբայրներ են»,- հայտնում է RTL ռադիոկայանը:




Լրահոս