Ռուսաստանի կառավարությունը այն հիվանդությունների ցուցակն է հրապարակել, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ վարորդական իրավունք ստանալու համար: Ինչպես գրում է aif.ru-ն, այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում:
Նշվում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու արգելքը տարածվում է այն մարդկանց վրա, ովքեր տառապում են կուրությամբ, էպիլեպսիայով, մտավոր հետամնացությամբ, ինչպես նաև մի շարք սեռական խախտումներով: Մասնավորապես` վարորդական իրավունք չեն կարող ստանալ տրանսսեքսուալներն ու տրանսվեստիտները: Բացի այդ, մեքենայի ղեկին նստել արգելվում է նաև պեդոֆիլներին, սադոմազոխիստներին և այլոց:
Սահմանափակումները վերաբերում են նաև ամպուտացված ոտքերով մարդկանց, որոնց չի թույլատրվում վարել մեխանիկական փոխանցման տուփով մեքենաներ, իսկ 150 սմ պակաս հասակ ունեցողները չեն կարող վարել ավտոբուսներ ու բեռնատարներ: