Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կառավարության աշխատակազմում Զառա Մինասյան անուն-ազգանունով մարդ չի աշխատում:
«Երկու օր է մամուլում լուրեր, հարցազրույցներ են շրջանառվում ինչ-որ ԹՈՓ մոդելի (Զառա Միասյան) մասին, ով իբր կառավարության գնումների բաժնի աշխատակից է ու միջազգային տենդերներ է կազմակերպում և այլն:
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ կառավարության աշխատակազմում նման անուն-ազգանունով աշխատակից, այն էլ գնումների բաժնում չկա», – գրել է նա:
Այս լուրերին է անդրադարձել նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը և նույնպես հայտարարել է, որ նման անուն-ազգանունով մարդ կառավարությունում չի աշխատում:
Նշենք, որ կայքերը նշում էին, թե Զառա Մինասյանը աշխատում է կառավարությունում, քանզի մտերմիկ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս ամենի առնչությամբ pressident.am-ը զրուցել էր մոդելի հետ: