2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում 42 միջադեպի հետեւանքով մահացել է 46 զինծառայող, որոնց թիվը 2013 թ-ի համեմատությամբ ավելացել է 15-ով: Այս մասին տեղեկանում ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմած տեղեկանքից:
2014 թ-ին գրանցված մահացության 45 դեպքերից 26-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության (2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման), 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման, 3-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման), 1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով:
Հարկ է նշել, որ, եթե վերջին չորս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը կազմում էին ընդհանուր մահացության մինչեւ 28 %-ը, ապա 2014 թվականին այն կտրուկ բարձրացել եւ կազմել է գրեթե 57 %: Եթե կատարենք հետեւյալ բաժանումը, ապա կարող ենք փաստել, որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած 26 զինծառայողներից 10-ը մահացել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման հետեւանքով, իսկ մնացած 16-ը դիպուկահարների կրակոցից: