Ռուսաստանում դեֆոլտն անխուսափելի է. Ջորջ Սորոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը Financial Times-ում գրում է, որ Ռուսաստանում դեֆոլտն անխուսափելի է:

«Ռուսաստանին կկործանեն պատժամիջոցները, իսկ գլխավորը` նավթի ցածր գինը, որը կսրի պատժամիջոցների ազդեցությունը»,- գրում է Սորոսը:

Նա խոստովանում է, որ պատժամիջոցները վնասում են նաև ԵՄ-ին, սակայն կարծում է, որ պետք է դիմանալ. Ռուսաստանն ուրոր է կփլուզվի, քիչ է մնացել:

Սրանից բացի, Սորոսը կոչ է անում Արևմուտքին օգնել Ուկրաինային, նրան տարեկան 50 միլիարդ դոլար հատկացնելով, հակառակ դեպքում Ուկրաինան կրկին կհայտնվի Ռուսաստանի ազդեցության տակ, և Արևմուտքի բոլոր ջանքերը իզուր կլինեն:

«ԱՄՆ ու Եվրոպայի իշխանությունները մտադրված են խուսափել պատերազմից, սակայն եթե նրանք չապահովեն ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցների հավասարակշտությունը Ուկրաինային աջակցության հետ, ապա կարող են այն ստանալ»,- եզրափակում է Սորոսն իր հոդվածը:




Լրահոս