Վլադիմիր Պուտինը 15 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առանձնատուն է գնել. Daily Mail

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Daily Mail թերթը գրում է, որ Ռուսաստանի նախագահը 15 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 22.7 միլիոն դոլար) շքեղ առանձնատուն է գնել Մալագա նահանգում: Առանձնատան ընդհանուր տարածքը կազմել է 18.000 քառակուսի մետր, դրանում գտնվել է ուղղաթիռային հրապարակ և ավելի քան 22 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ:

Պարբերականի տվյալներով՝ վիլլայում պլանավորված է աճեցնել էլիտար տեսակի խաղող, որից պատրաստված է մեկ շիշ գինին կարող է արժենալ ավելի քան 750 ֆունտ ստեռլինգ (մոտ 1135 դոլար):

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այս  տեղեկատվությունը:  Նա այդ մասին հայտարարել է Эхо Москвы ռադիոկայանի եթերում: Պեսկովի խոսքերով՝ դա չստացված կատակ է:

 




Լրահոս