Կլիմայի փոփոխությանը նվիրված գիտաժողով Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ հուլիսի 2-ից 4-ը Կոնգրես հյուրանոցում ՀՀ բնապապանության նախարարությունն ու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը համատեղ կազմակերպել են տարածաշրջանային աշխատաժողով: Աշխատաժողովը նվիրված է Արևելյան Եվորպայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ազգային համատեքստին համապատասխան մեղղման գործողությունների նախապատրաստման և իրականացման գործընթացում փորձի և քաղված դասերի փոխանակմանը:
“Կլիմայի փոփոխության մեղղման ազգային գործողությունների ծրագրի” նախապատրաստման և իրականացման հարցերին նվիրված տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցում են 33 պետություններից և 11 միջազգային կազմակերպություններից 73 ներկայացուցիչ: Տարածաշրջանային աշխատաժողովին քննարկվելու և ներկայացվելու է Ազգային համատեքստին համապատասխան մեղմման գործուղությունների (ԱՀՀՄԳ) բազմազանության ընկալումը, ինչպես նաև երկրների կողմից կներկայացվի ԱՀՀՄԳ աջակցությանն ուղղված իրենց ծրագրերը:
Կլիմայի փոփոխության կոնվենցիայի իրականացման հետագա ընթացքը կապված է Հայաստանի նման կարգավիճակ ունեցող` զարգացող երկրների, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման քանակական պարտավորությունների իրականացմանը, դրանց ֆինանսավորման և վերահսկման ընդունելի մեխանիզմների հետ:
Ջերմոցային գազերի նվազեցման հիմնական ուղիներն են վերականգնվող էներգետիկայի զարգացումը, էներգախնայողությունը, տրանսպորտի արտանետումների նվազեցումը, կայուն անտառ կառավարում ու հող օգտագործումը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները կկարողանան փոխանակել իրենց փորձը ծրագրերի ձևակերպման մասով, կքննարկվեն նաև խնդրին առնչվող ինստիտուցիոնալ, ֆինանսական ներդրումների ներգրավման, ինչպես նաև այլ հարցեր: 
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ 1993 թվականին վավերացրեց Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, ինչից հետո 19 տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցել է կոնվենցիայի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին և իր համեստ լուման ներդրել առկա ձեռքբերումներին: “Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրերի “ԿՓՄԱԳԾ” հայեցակարգը կլիմայի փոփոխության միջազգային բանակցությունների օրակարգում պաշտոնապես ներառվեց 2007 թվականին այսպես կոչված “Բալիի գործողությունների ծրագրով”. Այնուհետև այդ հայեցակարգը կատարելագործվեց Կանկունյան համաձայնագրով, և նոր թափ և որակ ստացավ Դուրբանյան որոշումներով: (ԿՓՄԱ) գործողությունների ծրագրի մշակումը նախատեսված է ոչ միայն վերը նշված միջազգային համաձայնություններով, այլ նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: 
Նախարար Արամ Հարությունյանը կարևորելով աշխատաժողովի աշխատանքները, նշեց որ Հայաստանում տարածաշրջանային աշխատաժողով կազմակերպելը որքան պատվաբեր է նույնքան էլ պարտավորեցնող, հավաստիացնելով, որ արվել է հնարավորինս աշխատաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ անցկացնելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն




Լրահոս