
Հունվարի 9-ին, ժամը 21.09-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի հարկերից մեկի բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարաններից մեկում հայտնաբերվել է այրվածքներով տարեց տղամարդու դի: